Եզրափակչում խփածս գոլի համար նրանք պետք է համբուրեին խոտածածկը, որի վրայով ես անցել էի. Մատերացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին հիշել է 2006 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ Իտալիան 11մ հարվածաշարի օգնությամբ հաղթեց Ֆրանաիային եւ դարձավ աշխարհի չեմպիոն:

Այդ խաղի լրացուցիչ ժամանակում Մարկո Մատերացին սադրել էր Ֆրանսիայի հավաքականի առաջատար Զինեդին Զիդանին, որից հետո ֆրանսիացին գլխով հարված էլ էր Մատերացիի կրծքավանդակին` արժանանալով կարմիր քարտի։

«Ֆրանսիացիները պաշտպանում էին Զիդանին, իսկ ինձ քննադատում էին նույնիսկ իմ հայրենակիցները, որոնց ես իսկական իտալացիներ չեմ համարում: Ես հայրենասեր եմ եւ միշտ կպաշտպանեմ Իտալիայի գույները: Եզրափակչում խփածս գոլի համար նրանք պետք է համբուրեին խոտածածկը, որի վրայով ես անցել էի»,- ասել է Մատերացին:

Հիշեցնենք, որ եզրափակչի առաջին խաղակեսում Մարկո Մատերացին դարձավ գոլի հեղինակ `լուսատախտակին ամրագրելով 1:1 հաշիվը: Հանդիպման խաղային ժամանակում հաշիվն այդպես էլ չփոխվեց:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս