Ավտովթար Գյումրիում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.59-ին ԱԻՆ  տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հաղթանակի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Մոսկվիչ» մակնիշի 22LՍ167 պ/հ (վարորդ՝ Ս. Չ., ծնվ. 1957թ.) և «Օպել մակնիշի 20ՕՏ331 պ/հ (վարորդ՝ Մ. Ս., ծնվ. 1986թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս.Չ-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս