ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու «Գալա» հեռուստաընկերության լրագրող Ն. Նալբանդյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 5-ին` ժամը 19:00-ի սահմաններում, գնացել է Գյումրի՝ թիվ 33 ընտրատարածք` հանձնաժողովից պարզաբանումներ ստանալու համար: Սակայն ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գ. Հովհաննիսյանը հրաժարվել է տեղեկություններ տրամադրել, վիճաբանել եւ խոչընդոտել է լրագրողի գործունեությանը:
Իսկ թիվ 34/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը  հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 6-ին` ժամը 08:00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հ. Սարգսյանը, մտնելով ընտրատեղամաս, փորձել է քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրել եւ խախտել քվեարկության գաղտնիությունը:




Լրահոս