ԼՐԱԳՐՈՂԻ ԵՆ ԾԵԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրձելյանին մայիսի 12-ին 23.30-ի սահմաններում դաժան ծեծի են ենթարկել: Ըստ գործակալության տվյալների՝ հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մովսես Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ: Ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին,  որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին:  Դա դուր չի եկել «օրենքի պաշտպանին», որը վեճի է բռնվել լրագրողի հետ ու հարվածել Գրձելյանին: Պատասխան ստանալուց հետո Մանրիկյանը եւ իրեն ուղեկցող անձը հարձակվել են Գրձելյանի վրա: Մի քանի վայրկյան անց նրանց են միացել նաեւ Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հոգով դաժանորեն ծեծել են լրագրողին:
Դեպքից անմիջապես հետո Ռուբեն Գրձելյանը բողոք է ներկայացրել  Երեւանի Էրեբունու շրջանի ոստիկանության տեղամաս:




Լրահոս