UFC 179 շոուի շրջանակներում կայացել է կիսաթեթև քաշային կարգում UFC չեմպիոն Խոսե Ալդոյի մենամարտը Չեդ Մենդեսի հետ: Ամբողջ մենամարտն ընթացել է ագրեսիվ պայքարում:
Խոսեին հաջողվել է նոկդաունի ենթարկել Չեդին, սակայն հաջողությունը զարգացնել չի հաջողվել: Գրեթե բոլոր ռաունդներում մրցակիցները փոխանակվել են հարվածներով: Վերջին ռաունդներում Ալդոն որոշ չափով հոգնել էր:
Արդյունքում մրցավարները հաղթանակը շնորհեցին Ալդոյին շատ վիճարկելի միավորներով` 49-46, 49-46, 49-46, որը դժվար թե արտացոլում է իրական պատկերը:
Այդ երեկո կայացել են բամաթիվ այլ մենամարտեր ևս, որոնց թվում.
Բենեյլ Դարիուշը հաղթեց Կառլոս Դիեգո Ֆերեյրային՝ մրցավարների միաձայն որոշմամբ,
Դարեն Էլկինսը հաղթեց Լուկաս Մարտինեսին մրցավարների միաձայն որոշմամբ,
Ֆաբիո Մալդոնադոն հաղթեց Հանս Ստրինգերին տեխնիկական նոկուտով,
Ֆիլ Դևիսը հաղթեց Գլովեր Տեյշեյրային՝ մրցավարների միաձայն որոշմամբ: