
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է որակազրկվել «Բորուսիա» Մ. – «Բավարիա» հանդիպման ժամանակ պահեստային մրցավար Բիբիանա Շտայնհաուսի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Հանդիպման ավելացված րոպեներին 43-ամյա մասնագետը մոտեցել էր մրցավարին և խնդրել հանդիպմանը նորից ժամանակ ավելացնել, քանի որ խաղի ավելացված ժամանակ հանդիպումը դադարեցվել էր Բորուսիա» Մ.-ի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի վնասվածքի պատճառով։