Գվարդիոլան մեկնաբանել է Պյանիչի տեղափոխության մասին լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ «քաղաքայինները» ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերը․

«Պյանիչը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է։ Մեր ակումբին նրա տրանսֆերը չի հետաքրքրում։ Մենք նրա դիրքում խաղացող շատ ֆուտբոլիստներ ունենք»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «City Watch»-ը։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» 28-ամյա ֆուտբոլիստի համար «Յուվենտուսին» 50 միլիոն եվրո է առաջարկել, սակայն մերժում է ստացել։

Հավելենք, որ Իտալիայի նախորդ առաջնությունում Պյանիչը մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս