Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, Ազգային ժողովում սկսվել են 2015թ. բյուջեի նախագծի քննարկումները: Նախագիծը խորհրդարանում ներկայացնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց քննարկումների ժամանակ վեր կանգնել կուսակցականությունից:
«Մեր երկրում ունենք բազում կուսակցություններ, որոնք իրենց շահերով ու տեսակետներով փորձում են ազդել քաղաքական գործընթացների վրա: Սա ես նորմալ եմ համարում, ունեմ այս ամենի վերաբերյալ իմ կարծիքը, բայց այսօր ես ձեռնպահ կմնամ իմ կարծիքը հրապարակելուց: Հարմար առիթի դեպքում անպայման կհայտնեմ իմ կարծիքը», – ընդգծեց նա:
Հ. Աբրահամյանը քաղաքական բոլոր ուժերին հորդորեց բյուջեի նախագծի քննարկման ժամանակ զերծ մնալ ավելորդ քաղաքականացումից և դահլիճ չբերել հրապարակի տրամադրություններ: