Ուկրաինայի խորհրդարական ընտրություններում հաղթում է «Ժողովրդական ճակատ»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում, քվեաթերթիկների 80%-ի մշակման արդյունքներով, առաջատարն է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը:

Վերջին տվյալների համաձայն՝ «Ժողովրդական ճակատը» ստացել է ձայների 21,94%-ը: Նրա հետ գործնականում հավասար է «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը», որի օգտին քվեարկել է ընտրողների 21,60%-ը:

Երրորդ տեղում է «Ինքնօգնություն» կուսակցությունը, որը գլխավորում է Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովին: Կուսակցությունը ստացել է ձայների 11%-ը:

Գերագույն ռադա են անցնում նաև «Ընդդիմադիր դաշինքը (9,53%), «Օլեգ Լյաշկոյի ռադիկալ կուսակցությունը» (7,42%) և «Բատկիվշչինան» (5,68%):




Լրահոս