2015-ի բյուջե. որ ոլորտին որքան գումար է տրամադրվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015-ի պետական բյուջեի նախագծով՝ նախատեսված է ՀՆԱ-ի աճ 4.1%, համախառն ներքին արդյունքի դեֆլյատորի մեծությունը՝ 3.3%: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2015թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշեց  Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015-ի ավարտին կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն դոլար, որի 83%-ը բաժին է ընկնելու արտաքին պարտքին, մնացած 15 տոկոսը ներքին պարտքն է: Եկամուտները 2015 թ. նախագծվել են 1 միլիարդ 184 միլիոն դրամի չափով: Այդ եկամուտների 95 տոկոսը կազմելու են հարկային եկամուտներն ու տուրքերը, մոտ 2 տոկոսը դրամաշնորհներն են:

Նա տեղեկացրեց, որ բյուջեի նախագծով՝ ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298 միլիարդ դրամ: Դրանց 92 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին:  Բյուջեի գերակայությունները երեքն են՝ սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի զարգացումը՝ սոցիալական պաշտպանություն, կրթություն, մշակույթ ու առողջապահություն, երկրորդը՝ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովում, երրորդը՝ ճանապարհային, ջրային տնտեսության, էներգետիկայի բանագավառում ծրագրերի իրականացումը:

«Կրթության ոլորտի ծախսերը կազմելու են 127 միլիարդ դրամ, հիմնական ծախսերի շուրջ 75 միլիարդն ուղղվելու է հանրակրթության ոլորտին: Սա նախորդ տարվա համեմատությամբ չորս միլիարդով ավել է, ու դա պայմանավորված է 2014 թ. հուլիսի մեկից ուսուցիչների աշխատավարձի բարձրացմամբ, ինչպես նաև՝ սովորողների թվի ավելացմամբ», – նշեց նա և ընդգծեց, որ առաջին անգամ է, երբ ծախսերը պլանավորել են համաձայն նրա, որ աշակերտների թիվն ավելացել է, նախորդ տարինիներն աշակերտների թիվը մշտապես պակասում էր:




Լրահոս