
ԱՄՆ-ում քրդերը մեկշաբաթյա հացադուլ են հայտարարել ի նշան բողոքի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների դեմ: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости»-ին՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչներից մեկին՝ Շաթո Ֆաթախին:
«Հացադուլի հիմնական նպատակը ԻՊ-ի կողմից առևանգված աղջիկների վերադարձն է: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է միջոցներ կիրառել նրանց փրկելու համար և ցամաքային օպերացիա սկսել», – հայտարարել է ֆաաթախը: