Արարատի մարզում բացվեց «Beeline երեխաների զարգացման անկյուններ»-ը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28 հոկտեմբերի 2014 թվական, Երևան. Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը և այլ հյուրեր։
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում և Երևանում: Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ և խորհրդատվություն: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով և գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։
«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը:

Հատուկ կարիքներով երեխաների համար համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը և ներառական կրթության որակի բարձրացումը կխթանեն երեխաների մտավոր, խոսքային և ֆիզիկական ընդունակությունների և կարողությունների զարգացմանը։ Հատկանշական է հատկապես այն, որ Beeline-ի աջակցությամբ սա հանրապետությունում առաջին մանկապարտեզն է, որտեղ բացվում է զարգացման նման անկյուն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։

«Մանկական զարգացման հիմնադրամը կարևորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը: Ներառական կրթության ներդրման այս փուլում անելիքները բազմազան են և դրանց իրականացումը մեծ ջանքեր է պահանջում: Հատկանշական է, որ մեր գործընկեր Beeline–ը կարևորում է նման ծրագրերի նախաձեռնումը և խթանում մարզերում հատուկ կարիք ուենցող երեխաների ներառման գործընթացին հասարակություն: Մինչ պետական ռազմավարական ուղղությունները, համակարգերը հստակեցվեն և առաջընթաց ունենան, կարիքներ ունեցող բազմաթիվ երեխաները չեն կարող սպասել, հատկապես մարզերում, որտեղ ռեսուրսները և ծրագրերը բացակայում են կամ շատ քիչ են: Նման ծրագրերը մասնավորապես մարզերում աջակցում են հատուկ կարիք ունեցող երեխաներին, նրանց ընտանիքների, դպրոցին ու համայնքին», – ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ «Beeline երեխաների զարգացման անկյունները» բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2014թ–ի սեպտեմբերի 10-ին։

beel

 

beel3

beel4

beel5




Լրահոս