ԳԵՎՈՐԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքը արդեն երկու օր է, օկուպացրել է նախկինում` ՀՀՇ-ի, ներկայում` ՀՀԿ-ի Գեւորիկը: Պատգամավորները մոտենալով մուտքին, ջերմորեն բարեւում են Գեւորգ Մելքոնյանին, հետո նոր միայն անցնում դարպասներից ներս: Նախօրեին Գեւորիկի միակ նվաճումը մեր զրույցը դարձավ, քանի որ պատգամավորները որքան ջերմ էին նրան բարեւելիս, նույնքան էլ ժլատ էին գումար նվիրաբերելիս: -Դու էլ ե՞ս եկել նիստի, ՀՀԿ-ական ես արդեն:-Նպատակս թող մնա գաղտնիք: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա մենք «Առաջ Հայաստանի» կողմնակից ենք եւ պայքարում ենք ազատ ու անկախ Հայաստանի համար:-Մենք ազատ ու անկախ չե՞նք:-Այո:-Այդ դեպքում, ո՞նց ենք պայքարում եղած բանի համար:-Էտ մոմենտը չի: Ազգի ճակատագրի հարցն ա: Մեր նախագահը ամեն ինչ անում ա, որ ամեն ինչ լավ լինի:-Իսկ առաջ գնում ե՞նք:-Ամեն ինչ առաջ ա գնում:-Չես կարծո՞ւմ, որ հետ ենք գնում:-Էտ ձեզ թվում ա: Մեր հանրապետությունը բարգավաճում ա, եւ ամեն մի գործողություն կատարվում ա բարգավաճ ձեւով:-Պատգամավորները խորհրդարանի շենք մտնելիս քեզ ի՞նչ են ասում:-Բարեւ, բայլուս ու վերջ:-Բա փո՞ղ:-Ըտենց բան չկա: Դուք զրպարտում եք: Համ էլ քաղաքականությունը ֆինանսների հետ կապ չունի:-Խոստովանիր. մի 100 հազար դրամ հավաքե՞լ ես:-Չէ: -50 հազար:-Չէէէէ: Իմ համար հանրապետության նախագահը թանկ ա:-Իսկ Սերժ Սարգսյանի հետ երբեւէ հանդիպել ե՞ս:-Այո:-Ի՞նչ եք քննարկել:- Դա արդեն իմ ու իրա գործն ա: Սուրճ չենք ըմպել: Իմ համար ինքը տղամարդ մարդ ա: Լավ մարդ ա, որովհետեւ ազգը իրա ձեռքերում ա:-Եթե Վանո Սիրադեղյանը իմանա դավաճանել ես ՀՀՇ-ին, ի՞նչ կասի:-Գիտի, համ էլ ո՞վ չի դավաճանել ՀՀՇ-ին, որ ես չդավաճանեմ: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս