Սենին շրջանցել է Գիգզի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլական «Սան Պաոլո»-ի դարպասապահ Ռոջերիո Սենին մեկ թիմի կազմում հաղթանակների թվով գերազանցել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Ռայան Գիգզի ռեկորդը:

Բրազիլական ակումբը երեկ առավելության էր հասել «Գոյաս»-ի նկատմամբ, որը նրա  590-րդն էր «Սան Պաոլո»-ի կազմում:  Իսկ Գիգզը «Յունայթեդ»-ի կազմում 589 հաղթանակ է տոնել:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Սենին ավարտելու է մարզական կարիերան:




Լրահոս