«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները չեն ցանկանում մարզչի պաշտոնում տեսնել Գիգզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական The Tepegraph պարբերականը ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի նրանց կարծիքը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաջորդ գլխավոր մարզչի շուրջ: Ներկայումս ակումբի գլխավոր մարզիչը Լուի վան Գալն է, սակայն անվստահ խաղն ու արդյունքների բացակայությունը ղեկավարությանը ստիպում են մտածել նրան փոխարինող գտնելու ուղղությամբ:

Հարցումը ցույց է տվել, որ այդ պաշտոնի համար Ռայան Գիգզը ֆավորիտ չի հանդիսանում: Պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է Ժոզե Մոուրինյոյի թեկնածությանը. նրա օգտին քվեարկել էր 50 տոկոսը:

Ռայան Գիգզի օգտին քվեարկել էր հարցվածների 20 տոկոսը, Դիեգո Սիմեոնեի օգտին`12, իսկ Գարի Նեվիլի օգտին` 5 տոկոսը:




Լրահոս