
Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով այժմ հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, վստահություն է հայտնել, թե իր նախկին ակումբը կհաղթահարի անհաջողությունների շարքը։
«Բորուսիա»-ն խնդիրներ ունի, սակայն հարկավոր չէ չափազանց մտահոգվել։ Վաղ թե ուշ նրանք կլուծեն այդ խնդիրները և կրկին մրցունակ կլինեն», – ընդգծել է Լևանդովսկին:
Նշենք, որ Գերմանիայի առաջնության 9 տուրի արդյունքներով՝ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է ընդամենը 7 միավոր: