Հովիկ Աբրահամյանը վատառողջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ-ի Գործադիր մարմնի երեկվա նիստին ներկա չէր ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ինչը չվրիպեց լրագրողների աչքից: Թեեւ նրա բացակայությունը ՀՀԿ-ում պայմանավորեցին առողջական խնդիրների հետ, այդուհանդերձ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից այսօր լրագրողները եւս մեկ անգամ հետաքրքրվեցին, թե ինչու էր բացակայում Հովիկ Աբրահամյանը:
 Նա խոստովանեց, որ ասուլիսի գալու ճանապարհին մտածում էր, որ այդ հարցը միանշանակ կհնչի: ,Մտածեցի եւ հասկացա, որ մենք վատառողջ լինելու հնարավորություն էլ չունենք: Հովիկ Աբրահամյանը վատառողջ է, մի փոքր անկողնային: Կարծում եմ` մի քանի օրից կլավանաե,- ընդգծեց Սահակյանը:
 Հիշեցնենք, որ երեկ ընտրություններից հետո ՀՀԿ-ն գումարեց Գործադիրի իր առաջին նիստը եւ, չնայած սպասումներին, այդպես էլ չհայտարարվեց` լինելո՞ւ է ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիա, թե՞ ոչ:




Լրահոս