
Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը Onedivisioan.ru-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Սեպտեմբերի և հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը շարունակում է խաղալ արդյունավետ: Առաջատարներից մեկի հետ խաղում Սարկիսովը կատարեց արդյունավետ փոխանցում և դարձավ «Վոլգայի» երրորդ գոլի հեղինակը»,- գրել է կայքը: