Մինսկում ցուցադրվել է Արարատից Սիոն վավերագրական ֆիլմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Կինոյի տանը մայիսի 16-ին տեղի է ունեցել “Արարատից Սիոն” վավերագրական ֆիլմի ցուցադրումը, ինչպես նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ սփյուռքի նախարարության պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հրավիրվածների թվում են եղել հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, բելառուս հասարակության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար:
Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:
ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը՝ ,Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և էստրադային երաժշտության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համարե, Բելառուսի անվանի երգչուհի Իսկուհի Աբալյանին հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:
ՀՀ մշակույթի նախարարության ևս մեկ ոսկե մեդալ ՀՀ դեսպանը հանձնեց Բելառուսի “Էրեբունի” պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ավանեսյանին “Արտերկրում հայ մշակույթի պահպանման, տարածման և պարարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար”:




Լրահոս