Լոռու մարզային վարչության Ստեփանավանի քննչական բաժնից ոստիկանության Ստեփանավանի բաժնում գրություն է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 1966 թ. ծնված Գագիկ Ղ.-ի տան խուզարկության ժամանակ, հյուրասենյակի բազմոցի միջից, հայտնաբերել է 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ: Վերջինս հայտնել է, որ փամփուշտները սեպտեմբերին գտել է Ստեփանավան քաղաքի հարակից «Ստրելբիշե» կոչվող վայրից:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: Գագիկ Ղ.-ն ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: