ԳԵՂԵՑԻԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ընտանիքի միջազգային օրն էր: Այդ կապակցությամբ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է երեւանցիներին եւ շատ գեղեցիկ մի բաժակաճառ գրառել: «Հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ  օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող  միջավայրն է… Ողջունելով մեր առօրյայում նորի ու նորագույնի ներդրումը, այդուամենայնիվ, ես ավանդապաշտ եմ ու հայ ընտանիքի, հայ օջախի  ջատագով, ու այս հարցում, վստահ եմ, երբեք չեմ  ընդունի օտարածին, մեզ համար խորթ նորամուծություններ»: Թերեւս վատ չէ, որ Երեւանի երիտասարդ քաղաքապետը ավանդապաշտ է: Սակայն վստահաբար, այս գրառումը կարդացած շատ ավանդապաշտ, եւ ոչ ավանդապաշտ երեւանցիների մոտ հարց է առաջանում` որքանով է մեր երիտասարդ քաղաքապետի «ավանդապաշտության» շրջանակներում այն պատկերը, որին նա ականատես է լինում հենց Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց, եթե պատահմամբ երկար է մնում աշխատանքի վայրում եւ անզգուշություն է ունենում երեկոյան ժամերին անցնել այդ հատվածով: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ գոյություն ունեն սեռական փոքրամասնությունների իրավունքներ,  որոնց պաշտպանության հարցում մեր երկիրը որոշակի պարտավորություններ է ստանձնել, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ դրանց արդյունքում Երեւանի կենտրոնի մի հատվածը պետք է վերածվի այլասերվածության որջի: Ի վերջո, դա էլ հո Մաշտոցի պուրակի տաղավարնե՞րը չեն, որոնց ապամոնտաժմանը քաղաքապետն ամեն կերպ ընդդիմանում էր` վկայակոչելով դրանց տերերի սեփականության իրավունքը: Չնայած, այս դեպքում էլ հաստատ տերեր կան, ու, երեւի թե` շատ զորավոր: Այլապես, այդ խայտառակությունն այդպիսի լկտի ու անթաքույց ձեւով չէր դրսեւորվի:
Այս համատեքստում արժե հիշատակել նաեւ վերջին օրերին բուռն կեպով քննարկվող համասեռամոլների սիրելի հավաքատեղիի` DIY փաբի պայթեցման փաստը: Չողջունելով երիտասարդ հակամիասեռականների քայլը, պետք է նկատենք, որ բողոքի այդ ծայրահեղ ու հուսահատ դրսեւորումը նաեւ արդյունքն է միասեռականների  նկատմամբ  իշխանական  բոլոր մակարդակներում դրսեւորվող գերհանդուրժողականության ու անգամ խրախուսման: Ընդ որում, հետաքրքիր է, որ այս օրերին, երբ նշված միջադեպի արդյունքում ակտիվորեն քննարկվում է համասեռականների ամենաթողության ընդունելի լինել-չլինելու հարցը, տեսադաշտում չեն երեւում «Հայոց արծիվներն» ու երիտասարդ նժդեհականները: Փոխարենը, Ազգային-պահպանողական ՀՀԿ-ի կողմից փորձ է արվում հարցը  քաղաքականացնել` սլաքներն ուղղելով «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմը, ինչն, ի դեպ, բավականին վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել:
Եվ քանի որ, ինչպես տեսանք Մաշտոցի պուրակի օրինակով,  մեր երկրում հարցերը լուծվում են ոչ թե օրենքի, այլ Սերժ Սարգսյանի նախասիրություններից ելնելով, այս դեպքում եւս հուսով ենք, որ կարճ առաջիկայում երեկոյան Սարգսյանը անսպասելի կայցելի Փարպեցու փողոց կամ Կոմայգի եւ ավանդապաշտ քաղաքապետին կբացատրի, որ այդ պատկերն  «այդքան էլ գեղեցիկ չէ»:




Լրահոս