
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը տեղափոխվելու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Ամկար» ակումբ:
Sports.kz-ն հայտնում է, որ Արզումանյանը 2.5 տարվա պայմանագիր է ստորագրելու ռուսական ակումբի հետ: Այդ մասին պարբերականի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստի գործակալ Տիգրան Մկրտչյանը: