Ներընտանեկան կոնֆլիկտների պատճառներից մեկն էլ հաճախ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամների տարիքային տարբերությունն է. մեծահասակները երիտասարդներին չեն հասկանում, և հակառակը:
Հետաքրքիր է, որ տարաձայնությունների առիթ կարող են դառնալ մանր կենցաղային հարցերը, որոնք առաջին հայացքից ավելի քան երկրորդական են: Բացի այդ՝ 21-րդ դարում երիտասարդները չեն ընդունում իրենց կարծիքով նախորդ դարից մնացած ու հիմնովին վերափոխման ենթակա ավագների հայացքները:
Armlur.am-ի հետ զրույցում նրանք հանդուրժողաբար էին ներկայացնում մեծերի գնահատականները և պնդումները, բայցև չէին թաքցնում, որ նոր ժամանակներում ամեն ինչն է փոխվել, և շատ հարցերում հատկապես իրենք են ճիշտ:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան