ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես թարգմանչուհի եմ եւ հիմա աշխատում եմ երկու տեղ: Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է տրամադրվում տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը: Արդյոք երկու տեղից էլ վճարելու են ամենամյա արձակուրդի փոխարեն նախատեսված հատուցումը:

Անի Կարապետյան, 35 տարեկան, թարգմանչուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի` տարբեր գործատուների մոտ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա վճարովի արձակուրդի հետ միաժամանակ եւ վճարվում է երկու տեղից էլ:

Հայաստանի զարգացման ազգային կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ աշխատանքային օրենսգիրքը թերեւս աշխատողի շահերից բխող լուծում է տալիս տվյալ խնդրին: Ի վերջո, եթե քաղաքացին երկու տարբեր հաստատություններում է աշխատում, ապա դժվար չէ ենթադրել, որ նրան հասանելիք աշխատավարձերից կանոնավորապես ու համապատասխանաբար պահումներ են կատարում: Այսինքն՝ պետությանը հասանելիք վճարներն Անի Կարապետյանը տարվա մյուս ամիսներին կրկնակի է վճարում: Հետեւաբար, նրան հասանելիք արձակուրդային շաբաթները եւ արձակուրդայինի համար վճարվող գումարը պետք է պահպանվեին:




Լրահոս