Հրապարակ. Կոալիցիա մտնելու համար Գագիկ Ծառուկյանը պահանջում է վարչապետի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է: Թերթի աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնավորապես սևեռվել է այս պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի: Թեև նշում են նաև, որ քարոզարշավի շրջանում վարչապետի տևական քննադատությունից հետո իրենց` կոալիցիա մտնելն առանց Տ. Սարգսյանին պաշտոնաթող անելու, չի հասկացվի: Իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել:




Լրահոս