Երկիր. Գագիկ Ծառուկյանը բարկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Աժ ԲՀԿ խմբակցության կազմում կտրականապես չի ցանկանում տեսնել ՀՔԱ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին:
ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները տեղեկացրին, որ Ծառուկյանին բարկացրել է ԲՀԿ-ականների նեղ շրջանակում արված այն հայտարարությունը, թե` Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատիցե: Հովհաննիսյանի հայտարարությունը, իհարկե, հասել է Ծառուկյանի ականջին, և նա վերջնականապես որոշել է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանի ճակատագիրը:
Չի բացառվում, որ խորհրդարանում չհայտնվի նաև ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանը: Նրա գլխին ևս սև ամպեր են կուտակվել: ԲՀԿ-ում շշուկներ կան, որ Ծառուկյանին զայրացրել է այն փաստը, որ Բաբայանը չի լուծարել ՀԵԿ կուսակցությունը, որի նախագահն էր: Բաբայանի դուրս գալու դեպքում ցուցակում տեղ կազատվի գործող պատգամավոր Արագած Ախոյանի համար:
 




Լրահոս