Le Monde. «Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը գրեթե ընկերներ են դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երդվյալ թշնամիները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հանկարծ «ընկերներ» են դարձել: Համարյա: Մինչև չհիշատակվեց Լեռնային Ղարաբաղի խճճված թեման, նրանք շատ մտերիմ էին», – ասում է դեռևս զարմացած ֆրանսիացի դիվանագետը:

«Մենք տեսանք, թե ինչպես էին նրանք զրուցում, և միմյանց դու-ով դիմում»: Իսկ ով է նման հրաշքի հեղինակը: Գուցե Ֆրանսուա Օլա՞նդը՝ Ֆրանսիայի նախագահը, ով հոկտեմբերի 27-ին ընդունել էր նրանց Ելիսեյան պալատում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման ժամանակ, և փորձում էր բազմաբնույթ դարձնել քննարկման թեմաները, որպեսզի Սարգսյանն ու Սլիևը չկենտրոնանան վիճարկելի հողերի թեմայի վրա», – գրում է Le Monde հեղինակավոր ֆրանսիական թերթը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը՝ վկայակոչելով աղբյուրը նախագահ Օլանդի շրջապատից:

Թերթը գրում է, որ Օլանդի օգնականներին ուրախացրել է հանդիպման արդյունքը: «Մենք լավ աշխատանք կատարեցինք»,- վստահեցրել է Ֆրանսիայի նախագահի մտերիմներից մեկը: Սակայն «արդյունքն» աննշան է: Հակամարտության լուծման ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի նշմարվում՝ բացի 2015-ին Նյու Յորքում երկխոսությունը շարունակելու խոստումից:

Դե ինչ…Եթե Փարիզը հրճվանքի մեջ է, ապա միայն այն պատճառով, որ երկու նախագահներին միմյանց հետ խոսելու հնարավորություն տվեց:

Սակայն նահագահի շրջապատը գոհ է նաև Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող և Եվրոպայի հետ մտերմանալ ցանկացող Ֆրանսիայի դիրքերի ամրապնդումից այդ հողերում: Կարգախոսը մնում է նույնը՝ չստիպել նրանց ընտրություն կատարել Ռուսաստանի և ԵՄ միջև», գրում է հեղինակավոր թերթը:




Լրահոս