Շանթ Հարությունյանի դատավճռի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետև քրեական հետապնդման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված և բոլոր տեսագրությունների ապացույցներով հագեցված է: Եթե այդ ամենն օբյեկտիվորեն համադրեք, ինքներդ կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել», – ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդին՝ 4 տարի պայմանական: