
Կալիֆորնիայի Վենտուրա շրջանում չորեքշաբթի զինվորական օդանավ է վթարվել. հայտնել են տեղական լրատվամիջոցները:
ABC 7 հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Փոյնտ-Մուգու տեղանքում տեղական ժամանակով ժամը 17:13-ին:
Նախնական տվյալների համաձայն՝ օդաչուն զոհվել է: Վենտուրայի ռազմաբազայից ստացված տեղեկությունների համաձայն՝ դա ATAC տիպի ինքնաթիռ էր, որը թռիչքներ էր իրականացնում ոչ մեծ տարածությունների վրա:
Տեղեկացվում է, որ օդաչուն փորձել է վայրեջք կատարել մայրուղու վրա, սակայն մեքենան հայտնվել է դաշտում: