Վարդենիսում կրակոցներ են հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիսի նախկին անասնապահական համալիրի մոտ  միջադեպ է տեղի ունեցել, ինչի արդյունքում նույնիսկ կրակոցներ են հնչել, սակայն բարեբախտաբար տուժողներ չկան: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից armlur.am-ին փոխանցեցին, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  258  եւ 235 հոդվածի հատկանիշներով:  Միջադեպի մասնակիցները ստորագրությամբ բաց են թողնվել, սակայն միջոցառումներ են ձեռնարկվում կրակոցի հեղինակի` Ռաֆայել Թադեւոսյանին  հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: 




Լրահոս