Թող քննարկեն և ուղարկեն մեզ, մենք կասենք մեր տեսակետները, առաջ չեմ ցանկանում ընկնել: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին» օրինագծին՝ այս մասին նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Կարծում եմ գաղափարը նորմալ է, եթե ճիշտ կիրառվի: Կարծում եմ սահմանամերձ գոտիներում ինչ-որ արտադրություններ գործունեություններ կծավալեն և տեղացի բնակիչներին կընդգրկեն այդ աշխատանքներում», – ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ այս օրենքի նախագծից առաջ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր այդ բնակիչներին սոցիալական օգնություն ցուցաբերել, որը սակայն մերժվել էր: Նշենք նաև, որ հարկային արտոնություններին կողմ էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: