Հարկային արտոնությունների դեպքում մարզերում կզարգանա բիզնեսը. Ռուբիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանամերձ համայնքների բնակիչներին հարկային արտոնություններ տալու օրինագիծը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը դրական է գնահատում: Armlur.am-ի հետ զրույցում նշելով այս մասին՝ նա հավելեց, թե կցանկանար, որ այդ համայնքներում զարգանար բիզնեսը և աշխատատեղեր ստեղծվեր:

«Մենք սահմանամերձ վեց գյուղ ունենք, և իհարկե, կցանկանանք, որ այնտեղ  զարգանար և՛ տնտեսությունը,  և աշխատատեղեր ստեղծվեին, որ ազգաբնակչության վիճակն ավելի լավանա», – նշեց նա:

Մարզպետն ընդգծեց, թե այս պահին տնտեսվարող սուբյեկտներն այնքան էլ շատ չեն այդ վեց գյուղերում, սակայն հույս հայտնեց, որ արտոնությունների դեպքում դրանք կավելանան:

«Ես ավելի շատ հարկային արտոնություններին եմ կողմ, քանի որ եթե դրանք եղան, կլինի նաև սոցիալական վիճակի բարելավում: Միանգամից վիճակը կբարելավի: Այդ նախաձեռնությունը միանշանակ ընդունելի է», – հայտարարեց նա:

Լուսանկարը՝ Armenpress-ի




Լրահոս