Antares հրթիռը պայթեցրել են հենց դրա ստեղծողները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Antares հրթիռն արտադրող Orbital Scienses Corporation-ը պայթեցրել է հրթիռն՝ օգտագործելով ավտոմատ ոչնչացման համակարգը, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Antares հրթիռը տիեզերական Cygnus բեռնատարի հետ մեկտեղ, որը պետք է ավելի քան երկու տոննա բեռ հասցներ միջազգային տիեզերակայան, պայթել էր ԱՄՆ Վալլոպս տիեզերակայանում հոկտեմբերի 28-ին՝ հենց մեկնարկի պահին, հիշեցնում է РИА Новости-ն:

Ընկերության փոխնախագահ Բարրոն Բենեսկին էլեկտրոնային նամակով հաստատել է, որ օպերատորները կիրառել են ինքնապայթեցման համակարգում այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ հրթիռը մեկնարկի ժամանակ խափանում է գրանցվել: «Նրանք դիմել են ինքնաոչնչացման համակարգին համոզված լինելու համար, որ հրթիռը չի ընկնի բնակեցված տարածքների վրա, քանի որ հասկացել են, որ այն չի կարող ուղեծիր դուրս գալ», – օպերատորների որոշումը մեկնաբանել են NASA-ի նախկին տիեզերագնաց Մարկ Քելլին:




Լրահոս