Մահացել է խորհրդային տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

85 տարեկան հասակում մահացել է խորհրդային տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն, փոխանցում է «Նովոստի կոսմոնավտիկի» պորտալը:

«Ապրիլի 8-ի գիշերը 85 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, Սովետական Միության երկակի հերոս, ինժեներ և տիեզերագնաց Գեորգի Միխայիլովիչ Գրեչկոն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գրեչկոն 3 տիեզերական թռիչք է իրականացրել: Գրեչկոն տիեզերքում 134 օր 20 ժամ 32 րոպե և 58 վայրկյան է անցկացրել: Նա նաև մասնակցել է սովետական արբանյակների և առաջին սովետական միջմոլորակային կայանների մշակմանը:




Լրահոս