Վարչական դատարանը մերժել է Զոլյանի հայցադիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ դասախոսներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել։
ՀՀ առաջին ատյանի վարչական դատարանը մերժել է ընդունել ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ-ում իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը և օրինականությունը վիճարկելու հայցադիմումը` հիմք ընդունելով ստորագրման և առաքման ժամկետների անհամապատսխանությունը: Միաժամանակ, դատարանը նշում է, որ այս որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և սեղմ ժամկետներում: Այս առիթով Սուրեն Զոլյանը դիմել է ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին սահմանված կարգով բողոքարկել դատարանի որոշումը` կատարելով ապրիլի 17-ի ԵՊԼՀ գիտական խորհրդի արտահերթ և ընդլայնված նիստի որոշումը: Իսկ այսօր` մայիսի 21-ին, Սուրեն Զոլյանը բաց հաղորդագրությամբ դիմել է նաև իր նախկին գործընկերներին` հիշեցնելով, որ այս հարցը վերաբերվում է ոչ թե իր անձին, այլ ամեն մի համալսարանականի պատվին և արժանապատվությանը, ինչպես նաև հույս հայտնելով, որ վերջիններս ԵՊԼՀ-ի օրեցօր նվազող հեղինակության փաստի նկատմամբ անտարբեր չեն մնա:




Լրահոս