ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն իր յուրայինների հետ քննարկել է ապագա կառավարության հարցը եւ ինչ-որ որոշումներ կայացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ ցերեկը, տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո՝ երեկոյան, Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ կքննարկի կուսակցության համամասնական ընտրացուցակի եւ կառավարության անդամների հարցը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ կառավարության կազմում առանձնապես լուրջ փոփոխություններ չեն լինելու: Ու չնայած տարաբնույթ խոսակցություններին՝ Հայաստանում առաջիկա օրերին կձեւավորվի իշխող կոալիցիան, բայց կունենա այլ անվանում՝ կոալիցիոն համաձայնագիր: Երեկ նախագահականում քննարկված  տեքստի համաձայն՝ ամեն կուսակցություն պատասխանատվություն է կրելու իր ղեկավարած ոլորտի համար: Սրանով ՀՀԿ-ն կհեշտացնի իր գործը, իսկ ԲՀԿ-ն կփորձի փրկել դեմքը՝ հայտարարելով, թե ձեւական կոալիցիա չի կազմել:




Լրահոս