Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում որոշվեց քրեական աշխարհում հայտնի հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (Զապ) խափանման միջոցը որոշելու հարցը:
Նշենք, որ armlur.am-ի տեղեկություններով՝ մեղադրող դատախազը միջնորդել է «գողի» նկատմամբ սահմանել 2-ամսյա կալանք:
Դատարանը որոշել է մերժել փաստաբանի միջնորդությունը գրավով բաց թողնելու մասին, այլ Զապին 30 օրով կալանավորելու որոշում է կայացրել:
«Գողին» ուղեկցում էր առանց պետհամարանիշների 3 ավտոմեքենա՝ երկու «Մերսեդես» և մեկ «Ֆորդ մուսթանգ», որի ուղևորները քաղաքացիական հագուստով երիտասարդներ էին: Նրան «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխեցին ոստիկանության ծառայողական մեքենայով՝ ՔՀԳՎ ծառայողների ուղեկցությամբ: