Armenian text to speach

Որոշ մարդիկ իմ ապագայի մասին ավելի շատ են մտածում. Մարկո Ռոյս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը Գերմանիայի առաջնության «Բավարիայի» հետ առաջիկա խաղից առաջ հայտարարել է, որ ամբողջովին կենտրոնացած է իր թիմի խաղի վրա: Նա նշել է, թե չի մտածում ակումբը փոխելու հնարավորության մասին։

«Ներկա պահին շատերը խոսում եմ իմ մասին։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել, որ որոշ մարդիկ իմ ապագայի մասին ավելի շատ են մտածում, քան ես։ Միակ բանը, որ ես կարող եմ վստահությամբ ասել՝ մենք Մյունխեն ենք գնալու, որպեսզի փորձենք միավորներ վաստակել։

Հետո կվերադառնանք Դորտմունդ։ Հետագայում, քայլ առ քայլ մենք մրցաշարային խնդիրներ պետք է լուծենք: Ինձ համար դա այժմ առաջին տեղում է»,- նշել է Ռոյսը:




Լրահոս