Ֆալկաոն չի մասնակցի մանչեսթերյան դերբիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ-ի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ ակումբի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ  մրցավեճին։

«Ֆալկաոն դեռ վերականգնվում է վնասվածքից։ Ռունիի հետ ամեն ինչ կարգին է։ Կարծում եմ՝ Անտոնիո Վալենսիան նույնպես պատրաստ կլինի խաղին»,- նշել է վան Գալը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե Ռունին չի մասնակցի  մանչեսթերյան դերբիին:




Լրահոս