Գագիկ Հարությունյանը` սահմանադրական բարեփոխումների մասին. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը զրուցել է սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի ղեկավար, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ. «-Դաշնակցությունը, ի տարբերություն ոչ իշխանական մյուս ուժերի, ընդգծված հետաքրքրություն է դրսեւորում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, բայց նույնիսկ խորհրդարանական համակարգի անցման համոզված ջատագով լինելով` որոշակի մտահոգություններ ունի հայեցակարգում որպես հնարավոր այլընտրանք ամրագրված մոդելի հետ կապված: Նախագահի սեղանին դրված տարբերակում այդ մտահոգությունները հաշվի՞ են առնված:

-Բնականաբար առիթ ունեցել եմ հանդիպելու ՀՅԴ ներկայացուցիչների հետ եւ չեմ կարծում, թե փաստաթղթի լրամշակված տարբերակում կան հարցադրումներ, որ կարող են տարակարծություններ առաջացնել նրանց մոտ: Խնդիրը հարցադրումների որոշակիացման աստիճան է:

Օրինակ, իմ կարծիքն այն է, որ եթե քաղաքական քննարկումների փուլը բարեհաջող ավարտվի, եւ բանը հասնի փոփոխությունների փաթեթի մշակմանը, քաղաքական ուժերն իրենք պետք է առաջարկեն հանրապետության նախագահին` հանձնաժողովում ընդգրկելու իրենց մասնագետներին, որոնք կկարողանան արդեն մասնագիտական հարթության վրա համատեղ քննարկումների արդյունքում գտնել լուծումներ, որտեղ հնարավորինս հաշվի առնված կլինեն նաեւ իրենց մոտեցումները։ Արդյունքում կունենանք լուրջ մոտեցում եւ լուրջ փաստաթուղթ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս