ՀԱՄԵՐԳ՝ ԶՐՈՒՅՑԻ ՏԵՍՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը մայիսի 20-ին մենահամերգով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. սա երգչի թվով հինգերորդ մենահամերգն է լինելու: Այն կտեւի երկու ժամ, կհնչի 23-24 երգ:
«Համերգի ընթացքում կլինեն նոր կատարումներ: Երգելու եմ միայն իմ հեղինակային երգերը: Համերգն էլ լինելու է զրույցի նման, դաշնամուրի ուղեկցությամբ: Ի տարբերություն նախորդ համերգների, այս մեկը որեւէ խորագիր չի ունենալու»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Դավիթ Ամալյանը: Համերգի տոմսի արժեքը երեք հազար դրամ է:




Լրահոս