Ո՞ր ԲՈՒՀ-երի ռեկտորներն են կասկածվում չարաշահումներ թույլ տալու մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տասնյակից ավել ԲՈՒՀ-երի ռեկտորներ կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «սեւ ցուցակում» են հայտնվել այնպիսի ԲՈՒՀ-եր, ինչպիսիք են Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը եւ այսպես շարունակ:

Չարաշահումների փաստի առթիվ, ըստ մեր տեղեկությունների, դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս