Virgin Galactic Space Ship Two կառավարվող տիեզերանավը վթարվել է Կալիֆորնիայում՝ փորձնական թռիչքի ժամանակ, տեղեկացնում է BBC-ն: Դա հունվարից հետո Virgin տիեզերանավի առաջին թռիքն էր:
Տիեզերանավի օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել:
Աղետի ականատես դարձած լուսանկարիչ Քեն Բրաունը լրագրողներին հայտնել է, որ տիեզերանավը պայթել է կրող օդանավից առանձնանալուց հետո: Ոստիկանության տվյալներով, երկրորդ օդաչուն լուրջ վնասվածքներ է ստացել: Երկու օդաչուներն էլ աշխատում էին Scaled Composites ընկերությունում, որը մշակել և կառուցել է տիեզերանավը:
Թռիչքի ղեկավարների խոսքով, թռիչքի ժամանակ շեղումներ են հայտնաբերվել տիեզերանավի աշխատանքում:
Virgin Galactic SpaceShipTwo տիեզերանավն օդ է բարձրանում ինքնաթիռի օգնությամբ, այնուհետև միանում է նրա սեփական շարժիչը, որի օգնության այն ուղեծիր է դուրս գալիս՝ հասնելով մինչև 100 կմ բարձրությանը: