ՖԻԴԵ. Արոնյանն առաջադիմել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի վարկանիշային աղյուսակը: Արոնյանն այս ամիս արդեն 4-րդ է: Նախորդ ամսվա համեմատ նա առաջադիմել է մեկ հորիզոնականով: Արոնյանն ունի 2797 միավոր:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսեն: Նորվեգացին ունի 2863 միավոր: Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև Ֆաբիանու Կարուանան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան և Սո Վեսլին:




Լրահոս