Ռուսաստանում տղամարդը 120 սալիկ շոկոլադ է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոմսկ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է տեղացի մի բնակչի, ով սուպերմարկետից 118 սալիկ շոկոլադ է գողացել. տեղեկացնում է Интерфакс-ը:

Ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով խանութի առևտրային սրահում, շոկոլադը թաքցրել է հագուստի գրպաններում: Նրան հաջողվել է անցնել անվտանգության աշխատակիցների կողքից և հեռանալ: Պատճառված վնասը կազմել է 5 հազար ռուբլի:

Ավելի ուշ ոստիկանությունը բռնել է կողոպտիչին:




Լրահոս