Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալ»-ը:
Տեղեկությունների համաձայն` պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո նա կգլխավորի անգլիական ակումբը: Ավելի վաղ Գվարդիոլան հայտարարել էր, որ դեմ չի լինի ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիա»-ի հետ 43-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականը, իսկ նոր պայմանագիր ստորագրելու մտադրություն Գվարդիոլան չունի: