Նոյեմբերի 1-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ախտա» հացատան մոտակայքում «Երազ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43-րդ կմ-ի մոտակայքում «Երազ» մակնիշի 42 ԼՏ 663 պետհամարանիշի (վարորդ Ս. Գ. ծնվ. 1965 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճամեզրին. տուժածներ չկան:
Ժ.19:59-ին Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: