Մեր թիմն ավելի ու ավելի լավ է խաղում. Ուեյն Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայացած արտագնա հանդիպման մասին, որի ժամանակ իր թիմը պարտվել է նվազագույն հաշվով:

«Մեր խաղային տեմպը խնդիրներ ստեղծեց մրցակցի համար և խաղավերջում «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստներն արդեն խուճապի մեջ էին: Մեզ պարզապես չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Պետք է կենտրոնանայինք մեր խաղի վրա: Մեր թիմն ավելի ու ավելի լավ է խաղում:

Շատ քիչ է մնացել մրցաշարային աղյուսակի վերևում հայտնվելու և հիանալի թիմ դառնալու համար: Մենք այստեղ էինք եկել արդյունքի հասնելու համար, սակայն, ոչ մի միավոր չվաստակեցինք, ինչը հիասթափեցնող է», – Ռունիի խոսքերն է մեջբերել բրիտանական մամուլը:




Լրահոս