Ուռուցքաբանության կենտրոնը կբացվի գարնանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ-ին կավելանա առողջապահության ոլորտի միջին և կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: Այս մասին 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա անդրադարձավ նաև Երևանում կառուցվող Ուռուցքաբանության կենտրոնին: Նախարարի խոսքով, կենտրոնի շինարարությունը մոտենում է ավարտին և այն իր դռները կբացի 2015թ. գարնանը:

«Կարծում եմ՝ փետրվարին, երբ ավարտվեն շինարարական աշխատանքները, կիրականացվեն արդեն սարքավորումների փորձարկումները, որոնք արդեն Երևանում են», – նշեց նա՝ հավելելով, որ կենտրոնը երեք մասնաշենք է ունենալու:

Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի կվերակառուցվեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, ինչպես նաև Կապանի և մի շարք այլ քաղաքների բժշկական կենտրոններ:




Լրահոս