Բյուջեից գումար կհատկացվի անպտուղ զույգերի բուժօգնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում առողջապահության ոլորտում 2015թ բյուջեի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության նախարարությանը տրված գումարների 83 %-ն ուղղվելու է հիվանդանոցային ու արտահիվանդանոցային ծառայությունների ձեռքբերմանը:

Նախատեսված է փոխհատուցել շուրջ 300 հազար հիվանդանոցային բուժօգնության ու բուժսպասարկման դեպք` նախորդ տարվա 290 հազար դեպքի փոխարեն: Նոր ծրագրերից նա նշեց սրտի անհետաձգելի վիրահատությունների համար արվող փոխհատուցումները, որին կտրամադրվի 500 միլիոն դրամ:

«Կյանքը փրկող այս ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատությունների իրավունք ունեցող որևէ այլ խմբերում»,- ասաց նախարարը: Մյուս նոր ծրագիրը արտասահմանյան առաջավոր կլինիկաների փորձի ուսումնասիրման նպատակով բժիշկների գործուղումներն են, որի վրա կծախսվի 36 միլիոն դրամ, որի ընթացքում կվերապատրաստվեն սրտաբաններ, ուռուցքաբաններ, արյունաբաններ և ճառագայթային բժշկության մասնագետներ:

Իսկ մոր և մանկան առողջության պահպանումը կմնա առողջապահության նախարարության գերակա ուղղություն: Նախարարը նշեց, որ սռաջին անգամ բյուջեից գումար կհատկացվի անպտուղ զույգերի բուժօգնությանը:




Լրահոս